National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.10.2017
Գագիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովների նիստերին
1 / 3

Հոկտեմբերի 25-27-ը Դոնի Ռոստովում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի են ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ, ինչպես նաեւ Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստերը, որոնց աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը:

Ելույթ ունենալով՝ Գագիկ Մինասյանը կարեւորել է Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստում քննարկվող «ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակը. տարածաշրջանում միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը» թեման եւ ներկայացրել հայկական կողմի այն տեսակետը, ըստ որի՝ ՍԾՏՀ-ի եւ ՍԾՏՀ ԽՎ-ի միջեւ հարաբերությունները կարգավորող լավագույն ձեւաչափն արդեն իսկ առկա է, եւ անհրաժեշտություն չկա այն դեկլարացիայի միջոցով սահմանելու: Պարոն Մինասյանը ներկայացրել է նաեւ հայկական կողմի առաջարկները միջխորհրդարանական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ: Մասնավորապես, պարոն Մինասյանը նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ի ստեղծման հիմնական գաղափարը եւ նրա գերակայությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումն է: Նա վերահաստատել է հայկական կողմի հավատարմությունն այս գաղափարին եւ հաստատել, որ ՍԾՏՀ ԽՎ-ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը` խուսափելով այն չափից ավելի քաղաքականացումից: Իր ելույթում պարոն Մինասյանը համոզմունք է հայտնել, որ տնտեսական համագործակցության խորացումը եւ տնտեսական ինտեգրման ընդլայնումը սոցիալական խնդիրների լուծման, բարեկեցության, բարգավաճման, կայունության եւ Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման կարեւորագույն գործոններն են: «Տնտեսական համագործակցության զարգացումը փոխադարձ վստահության, կառուցողական երկխոսության եւ առկա հակամարտությունների լուծման համար բարենպաստ պայմանների ստեղծման արդյունավետ միջոց է», -ասել է նա:

Պարոն Մինասյանը խստորեն քննադատել է ՍԾՏՀ հիմնական սկզբունքներին հակասող, ՍԾՏՀ որեւէ անդամ պետության կողմից մեկ այլ ՍԾՏՀ անդամ պետության տնտեսական շրջափակումը:

Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում քննարկվել է «ՍԾՏՀ անդամ պետություններում երիտասարդ ընտանիքների սոցիալական պաշտպանությունը եւ երաշխիքները» թեման, որի ընթացքում ելույթով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Աղվան Վարդանյանը: Ելույթը ներառել է հետեւյալ հարցադրումների պատասխանները` ՍԾՏՀ անդամ պետություններում ընտանիքների եւ երեխաների սոցիալական պաշտպանության ու երաշխիքների վերաբերյալ առկա ազգային օրենսդրությունը, ազգային մակարդակում կառավարությունների կողմից իրականացվող նախաձեռնությունները եւ առկա մեխանիզմները, ոլորտին առնչվող միջազգային իրավական գործիքները եւ փորձը, ինչպես նաեւ առաջարկներ ՍԾՏՀ տարածաշրջանում սոցիալական քաղաքականության ոլորտում արդյունավետ համագործակցութուն ծավալելու վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am